Խաղողի կորիզը՝ քաղցկեղի կանխարգելման համար

Բոլորին է հայտնի, որ ամենաարագ տարածվող հիվանդությունը, որը տարեկան միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլում, քաղցկեղն է: Միլիոնավոր դոլարներ պահանջող մի շարք բժշկական հետազոտություններ և ուսումնասիրություններ փորձում են գտնել այս դարի հիվանդության բուժումը: Դժբախտաբար, դեռևս ապարդյուն:

Սակայն, ինչպես նշում են մասնագետները, այնուամենայնիվ, այս հիվանդությունը կարելի է կանխարգելել բնական ճանապարհով:

Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ խաղողի կորիզը կարող է կանխարգելել քաղցկեղն ու դրա հետագա զարգացումը: Այս կորիզը գրեթե 80%-ով սպանում է քաղցկեղի բջիջները: Կորիզը մեծ քանակությամբ հակաօքսիդանտ է պարունակում, որը պաշտպանում է բջիջների վնասվելը, որի արդյունքում մի շարք հիվանդություններ կարող են ի հայտ գալ: Այնուամենայնիվ, դեռևս վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք խաղողի կորիզի մեջ առկա հակաօքսիդանտները կարող են ինչ-որ կերպ օգնել մարդկանց, թե՞ ոչ: Այժմ ամբողջ աշխարհով մեկ հետազոտություններ են տարվում՝ պարզելու այդ ամենը:

Այնուամենայնիվ, եթե սիրում եք խաղող ուտել, ապա պետք չէ կորիզը հեռացնել: Սակայն այս դեպքում էլ, ինչպես գիտեք, կորիզի օգտակար հատկանիշները ստանալու համար պետք է մեծ քանակությամբ խաղող ուտել, ինչը խորհուրդ չի տրվում, քանի որ խաղողը մեծ քանակությամբ ֆրուկտոզա է պարունակում:

Կարդացեք նաև

Այդ իսկ պատճառով լավագույն լուծումը խաղողի կորիզի յուղն օգտագործելն է: Ոչ մի հստակ չափաքանակ չկա, թե որքան է անհրաժեշտ կորիզի յուղ խմել, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 100-300մլ բավական է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս