7.7 միլիոն դոլարի օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 395.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 3 729.0 մլն. դրամ կամ 7 667.4 հազ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալը նվազել է 2.5%-ով։
Ստացված օգնության 46.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23.1%-ը` մանածագործական իրերը, 8.6%` տարբեր արդյունաբերա կան ապրանքները, 7.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.9%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 7.4%-ը` մնացած ապրանքները:
Տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ-ին տրամադրված մարդասիրական օգնության 23.5%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Չինաստանը այս առումով երկրորդն է (9.6%), Հնդկաստանը՝ երրորդը (5.2%)։ Ռուսաստանին բաժին է ընկնում մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 0.1%-ը։