Բաժիններ՝

Սեուլում կկառուցեն մատ­աշտարակ՝ սեփականատիրոջ մատնադրոշմներով

Հարավկորեացի ճարտարապետ Մուն Հունը մշակել է՝ մատի ձևով աշտարակի նախագիծ, աշտարակ, որի արտաքին շերտը կպատրաստվի պատվիրատուի մատնադրոշմների հիման վրա: Այս մասին գրել է Tech Insider­-ը:

«Սպասարկյալը խնդրեց մոդելավորել արտասովոր աշտարակ՝ առանց կորությունների: Մենք նրան առաջարկեցինք մի քանի տարբերակ, և միայն մատի տեսքով աշտարակը՝ մատնադրոշմներով, գրավեց նրա սիրտը»,­- մեջբերում է պորտալը ճարտարապետի խոսքը:

13­-հարկանի աշտարակի տանիքին կլինի այգի: Շենքի լուսամուտները կդասավորեն պտկային ակոսների նախշի գծերով:

Արտասովոր օբյեկտի պատվիրատուն՝ Լի Սեն Սուն, կզբաղեցնի փենթհաուսը: Ստորին հարկերում կտեղավորվեն ստուդիաներ, որոնք պլանավորվում է տալ վարձակալության:

Ֆուտուրիստական օբյեկտն ստացել է YDP Tower անվանումը: Շինարարությունը կսկսվի այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը, ճշտվում է հաղորդագրության մեջ: YDP-Tower-by-Moon-Hoon-1_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս