«Թաղելը մի կողմ ենք թողնում». Միքայել Մելքումյան

«Թաղելը մի կողմ ենք թողնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսեսուսը պետք չէ թաղել:

Նա հարցադրում արեց` իսկ դուք կարո՞ղ եք ասել, թե Հայաստանում ո՞ր հարցի շուրջ կա կոնսնուս, և ինքն էլ պատասխանեց. «Ղարաբաղի հարցի, արտաքին թշնամու հետ կապված հարցերի շուրջ մենք մոբիլիզացվում ենք, համախմբվում ենք և դա այդպես է»:

Ըստ Մելքումյանի` ԸՕ առանձնահատկությունները բոլոր ընտանիքների երեկոյան խոհանոցի քննարկման առարկա չեն դարձել, բայց քաղաքական ուժերը գիտեն, որ դրանից շատ բան է կախված: Պատգաավորը նշեց, որ կոնսենսուսները հնարավոր են այնքանով, որքանով դրա համար պայմանները կան: Նրա կարծիքով` իշխանությունը պետք է դնի երկու նժարի վրա և համադրի ընդդիմության պահանջների կատարումն ու ընդիմության հայտարարությունը, որ կա կոնսեսուս, և եթե տեսնի, որ դա բխում է պետության ապագայի պահանջից, անպայման դա կանի, բայց իշխանությունը համոզված չէ:

«Ինչքան հնարավոր է, այնքան պետք է գնանք կոնսենուսի: Սա է մեր իրականությունը»,- ասաց Մ.Մելքումայնը:

Տեսանյութեր

Լրահոս