Թևան Պողոսյանի պատասխանը Զարուհի Փոստանջյանին

«Իմ կարծիքը, ինչպես մարտի 7-ին, մարտի 30-ին ու դրանից հետո էլ, նույնն է այս հարցի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով այսօր «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Զարուհի Փոստանջյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե «Ժառանգություն» խմբակցության անդամները սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերը:

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս: Թ. Պողոսյանը նորից այս մասին խոսելու փոխարեն՝ հորդորեց ծանոթանալ նախկինում իր արած գնահատականներին, որոնց մեջ, նրա խոսքով՝ որևէ փոփոխություն չկա: Թևան Պողոսյանը որոշ ժամանակ առաջ ասել էր, որ լավ կլինի իր հասցեին հնչած պիտակավորումներին հումորով վերաբերվել, քանի որ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր անհատ պետք է պատրաստ լինի լսելու իր հասցեին տեղի և անտեղի հնչող պիտակավորումներ:

«Ես՝ որպես պատգամավոր, օրական բազմաթիվ նամակներ եմ ստանում քաղաքացիներից, մտահոգվում եմ ինչ-որ բան փոխել, մարդիկ կան՝ ավելի շատ մտահոգվում են՝ ուրիշներին գնահատելով, ես մարդկանց գնահատում եմ իրենց արած աշխատանքով, նույնն էլ Ձեզ եմ խորհուրդ տալիս»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս