Բաժիններ՝

Բակո Սահակյանը՝ Ստեփանակետը ռմբակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը և պատրաստվել նման զարգացման դեպքում հակահարված տալու:

Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը և անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման: Կասկածի առնել նրանց նպատակները, կնշանակի մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր երեխան, մեր գլխատված տղաների մարմինննրը, իրենց բնակարանում գնդակահարված մեր 90-ամյա ծնողները և մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և քույրերին: Հետևաբար գտնում եմ, որ մենք պարտավոր ենք համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին, մեր հետագա բոլոր միջոցառումները իրականացնել այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ դրանից հետո ինքը հրաման է տվել կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը:

«Եթե Ադրբեջանը նման քայլի դիմեր, անհապաղ կրակ էինք բացելու, և այդ պատասխանը նման զարգացման դեպքում կլիներ համարժեք»,- ասել է նա:

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս