«Փոքրն ամեն զանգին ասում է. «Պապա», ասում եմ՝ չէ…». պատմում է զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի կինը
Ապրիլի 8-ին զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանը 3 անչափահաս երեխաների հայր էր: Նա իր կյանքը զոհեց իր վիրավոր ընկերոջը փրկելիս, իսկ ընտանիքը զրկվեց միակ կերակրողից, քանի որ ընտանիքի միակ եկամուտը Հրաչյայի աշխատավարձն էր: Հրաչյան իր ընտանիքի հետ ապրում էր վարձով:
Հրաչյայի կինը՝ Աննա Համբարձումյանը, հիշում է, թե ինչպես են տարիներ առաջ հանդիպել ու ծանոթացել իրենք: «Իմ ընկերուհու զարմիկն էր Հրաչյան: Այդպես մենք հանդիպեցինք, ծանոթացանք, սկզբում մոտ 1.5 ամիս մտերիմ ընկերներ էինք: Հետո սիրահարվեցինք և երկու տարի անց ամուսնացանք: Դա 2004-2006թթ. էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Աննային գրավել է Հրաչյայի կազմակերպչական ջիղը, նվիրվածությունը, կենսուրախությունը. «Սիրում էր մտերիմներին հավաքել ու ինչ-որ մի բան կազմակերպել. մաֆիա խաղալ, կինոդիտում, ինչ-որ տեղ գնալ: Իհարկե, ֆինանսները թույլ չէին տալիս այդ ամենը հաճախ անել: Նույնը՝ երեխաների հետ, ինչ անում էր, ասում էր՝ ես պետք է երեխաներիս հետ անեմ: Ապրիլի 2-ին պետք է վերադառնար ու երեխաների հետ հեռախոսազրույցում ասաց, որ դասերը լավ սովորեն, որ երբ գա, գնան Պատմության թանգարան, «Էկզոտարիում», և այլն: «Լիքը ման ենք գալու ամբողջ օրը»,- ասաց նա ու մի քանի տեղի անուն տվեց: Բայց էդպես ամսի 2-ին տարան Թալիշ, երեք օր լուր չունեինք, հետո զանգեցին ու…»:
Աննան չի հասցնում աշխատել, քանի որ երկու աղջիկները դպրոցական են, իսկ փոքր տղան հաճախում է մանկապարտեզ: Աղջիկները 6 և 8 տարեկան են, իսկ տղան՝ 2.5: Նրա խոսքով՝ երեխաները դեռ լիովին չեն գիտակցում, որ իրենց հայրն այլևս չի վերադառնալու. «Որ մոտ մեկ ամիս հորը չտեսան, այնտեղ էր, երեխեքին թվում է, թե հայրը դեռ գալու է, որ իրենց հայրը չի եղել, որ դուրս է եկել տնից ու չի վերադարձել… Փոքրն ամեն զանգին ասում է՝ «Պապա», ասում եմ՝ չէ: Երեխաները դեռ լիովին չեն գիտակցում, կամ գիտակցում են, բայց չեն արտահայտվում»:
Հերոսի կինը հիշում է, որ ամուսինը միշտ ասում էր. «Իմ աղջիկները երբ մեծանան, ես ճիշտ խորհուրդներ կտամ, որ իրենք չսխալվեն»: «Տղային էլ «տղայավարի» էր դաստիարակում, որ «դուխով» լինի, քույրերն իրեն լսեն: Այդպես սովորական հայկական ընտանիք էր»:
Դպրոցում երեխաներին ընդունում են՝ որպես հերոսի երեխաների. «Դպրոցում այնպիսի մթնոլորտ է, որ նրանք հպարտությամբ են գնում: Դասատուներն աշխատել են դասարանի հետ, նրանց այնպես են պատրաստել, որ համապատասխան վերաբերմունք ցույց տան»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես էր Հրաչյան որոշել պայմանագրային զինծառայող դառնալ:
«Մեկ տարի առաջ է դարձել պայմանագրային զինծառայող: Դրանից առաջ տարբեր աշխատանքներ է կատարել, իսկ վերջում որոշեց պայմանագրային զինծառայող դառնալ: Ինքը սիրում էր այդ գործը: Հետո, երբ երկու անգամ դիրքեր բարձրացավ-իջավ, ասաց, որ ինքն իր գործը գտել է, շատ է սիրում: Այնտեղ դասընթացների ժամանակ էլ միշտ լավ գնահատականներ էր ստանում: Ոչ միայն ինքը, այլև իր հետի դիրքապահ տղաները լավ են ծառայել»:
Ինչպես նշեցինք՝ Հրաչյա Մուրադյանի ընտանիքը բնակվում է վարձով, և տարբեր մարդկանց կողմից ստացվող օգնություններից Աննան ոչ միայն՝ երեխաների սննդի և այլ ծախսեր է հոգում, այլև՝ ստիպված է բնակարանի վարձ վճարել: Նա ասում է, որ օգնություններից եկող գումարների որոշակի հատվածն էլ խնայում է, որ կարողանան հետագայում բնակարան գնել: Բայց չգիտի՝ դա քանի տարի հետո կլինի: Հրաչյա Մուրադյանի կնոջ անունով բացվել է հաշվեհամար, և եթե ցանկանում եք օգնել այս ընտանիքին, կարող եք դրամական փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին.
Դրամային հաշվեհամար
Հ/Հ 2050954803511001
ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ
ԱԱՀ՝ Համբարձումյան Աննա Վահրամի
Ռուսական Ռուբլու հաշվեհամար
Банк Получателя: ОАО «ПРОМСВЯЗЬБАНК» МОСКВА, РОССИЯ
БИК 044525555 К/СЧ 30101810400000000555
ПОЛУЧАТЕЛЬ: 30111810700000689901
ИНН 7744000912
АОЗТ «ИНЕКОБАНК» ЕРЕВАН, АРМЕНИЯ
ДЛЯ ЗАЧИСЛЕНИЯ НА СЧЕТ
ANNA HAMBARDZUMYAN
Р/СЧЕТ N 2050954803511040
FOR TRANSFERS IN EUR
Intermediary Bank: DEUTSCHE BANK AG
FRANKFURT, GERMANY
SWIFT CODE: DEUTDEFF
Beneficiary’s Bank: CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
Beneficiary’s account: 2050954803511041
Beneficiary’s Name: ANNA HAMBARDZUMYAN
FOR USD WIRE TRANSFERS
Intermediary Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEY YORK, USA
SWIFT CODE: BKTRUS33
Fed Wire: 021001033
Beneficiary’s Bank: CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
Beneficiary’s account: 2050954803511020
Beneficiary’s Name: ANNA HAMBARDZUMYAN
Հրաչյա Մուրադյանի ընտանիքին օգնության նպատակով հաշվեհամարները բացվել են կնոջ անունով:
Հեռախոս՝ 093241147