Հրդեհ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
Ապրիլի 28-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 1-ին կմ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել՝ 19.57-ին:
Մասնակի այրվել է «Գրանտ չերոկի» մակնիշի առանց պ/հ (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենայի ցուցիչների վահանակը: