Պարզվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը
Պարզվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ քաղաքացու ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ստացվել է ԴՆԹ փորձաքննության եզրակացությունը, հիմնավորվել է, որ անձը Ռուբեն Բալյանն է, ում բջջային հեռախոսաքարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ:
Դիակն անճանաչելի էր, վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մյուս մահացածն Արմեն Հովհաննիսյանն էր: