Ավտոբուսի պայթյունից զոհվածներից մեկը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է

Հայտնի է Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի զոհերից մեկի անունը, ում ինքնությունը պարզվել էր դեպքից ժամեր անց:

ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ մահացածը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է: Միաժամանակ կոմիտեց հայտնեցին, որ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ քննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննության եզրակացությունտ դեռևս չի ստացվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  դիակն անճանաչելի է, և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930