Բաժիններ՝

Հռիփսիմե Խուրշուդյանին չեն որակազրկելու

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 26-ին տարածել էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությունն առ այն, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնության ընթացքում որոշ մարզիկ-մարզուհիների մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչների որոշակի քանակություն:  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հրապարակված մարզիկների թվում էր նաև Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած +75 քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ում մոտ արգելված մելդրոնատի չափաբաժին է հայտնաբերվել:

Խնդրի առիթ պարզաբանում է տվել Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը. «Հակադոպինգային համաշխարհային գործակալությունն ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»:

Այսպիսով՝ չնայած Հռիփսիմե Խուրշուդյանի անունը նշված էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում ռուսաստանցի Լեյսան Մախիյանովայի և լեհ Կժիշտոֆ Շրամյակինի հետ մեկտեղ, Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930