Լյարդն ու լեղապակը մաքրելու հնարք

Լյարդի և լեղապարկի մի շարք հիվանդություններ հնարավոր է բուժել մաքրելու միջոցով: Արդյունավետ կերպով կարելի է մաքրել բազուկի միջոցով:

Պատրաստման եղանակը շատ պարզ է:

Վերցրեք 3 թարմ բազուկ, մաքրեք, կտրատեք մանր քառակուսիներով, լցրեք 3 լիտրանոց շշի մեջ, ավելացրեք 2 ճ/գ ալյուր, 500 գ շաքար: Շիշը ծածկեք պոլիէթիլենային կափարիչով և դրեք մութ տեղում՝ սենյակային ջերմաստիճանում:

Օրական երկու անգամ խառնեք, ապա ստացված զանգվածին ավելացրեք 700 գ չամիչ, 4 բաժակ շաքար, կես բաժակ ջուր և թողեք մնա 7 օր՝ օրական մեկ անգամ խառնելով:

Կարդացեք նաև

7 օր անց քամեք խառնուրդը և կստանաք 1 լիտր բազուկի կվաս:

Մաքրման մեկ կուրսի համար անհրաժեշտ է 3 լիտր բազուկի կվաս: Օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 1 ճ/գ խմեք այս կվասից: Ապա դադար տվեք 3 ամիս, և կրկին շարունակեք կուրսը:

Մասնագետների պնդմամբ՝ մեկ ամիս անց լյարդի վիճակը լավանում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս