Բաժիններ՝

«Մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում լինենք Արցախում». Արմեն Երիցյան

Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Հարությունյանը հայտնեց, որ հանրապետությունում հարաբերական անդորր է, ծառայությունը շարունակում է աշխատել ըստ օրակարգի: Ակտիվ ընթանում են ապաստարանների և նկուղների կահավորման և վերակառուցման աշխատանքները:

Հակահրդեհային միջոցառումներ են իրականացվում բուսածածկ տարածքների պահպանման համար: ՀՀ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԱԻՆ-ը պատրաստ է ցանկացած պահի աջակցել հնարավոր ամեն ինչով, նախարարը նաև ընդգծեց պարբերաբար ԼՂՀ և ՀՀ սակրավորներին վերապատրաստելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ա. Հարությունյանը նշեց, որ տվյալ պահին անձնակազմը զբաղված է կոնկրետ հանձնարարկաններով, կքննարկեն և օգնության կարիքի դեպքում կտեղեկացնեն ՀՀ ԱԻ նախարարությանը:

Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին՝ 2-րդ անգամ Արցախ տարվող մարդասիրական օգնության աշխատանքների կազմակերպման համար՝ նշելով, որ հումանիտար օգնության կազմակերպման հարցում հարկավոր է սերտորեն համագործակցել ԼՂՀ գործընկերների հետ, որպեսզի Արցախ հասցվեն հենց այն ապրանքները, որոնց անհրաժեշտությունն իսկապես կա:

-Մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում լինենք Արցախում, հնարավորությունների սահմանում աջակցենք մեր հայրենակիցներին: Մեր աջակցությունը պետք է լինի շարունակական և տեղին,-ասաց Ա. Երիցյանը:

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանը զեկուցեց, որ մարզ են այցելել փոխնախարար Դ. Կարապետյանը և Հիդրոմետ ծառայության Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության վարչության պետ Ա. Կարապետյանը, ծանոթացել հակակարկտային կայանների աշխատանքին, աշխատանքային հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև՝ այցելել Արթիկի հրշեջ-փրկարարական մաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս