
Կանաչ հրաշք՝ սակավարյունության դեմ

Եթե արյան մեջ երկաթի մակարդակը ցածր է, իսկ դուք չեք ցանկանում դեղամիջոցներ օգտագործել այն բարձրացնելու համար, ապա healthyfoodteam կայքը խորհուրդ է տալիս հրաշալի մի ըմպելիք, որը կօգնի առանց դեղամիջոցների բարձրացնել արյան մեջ երկաթի մակարդակը:
Ձեզ անհրաժեշտ է
- 1 փոքր վարունգ
- Կես բաժակ խաղող
- Կես բաժակ թարմ սպանախ
- 2 կիվի
- Կես բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, մինչև համասեռ ըմպելիք ստանաք: Հյութը խմեք միայն թարմ վիճակում:
Կիվիի բաղադրության մեջ մտնող վիտամին C-ն օգնում է յուրացնել սպանախից ստացվող երկաթը: Այս ըմպելիքն ամբողջովին հակաօքսիդանտների և մանրաթելերի աղբյուր է, ինչը պարզապես հրաշալի է, երբ խոսք է գնում ամբողջ օրգանիզմի առողջության մասին:
Կարող եք խմել ըմպելիքը՝ երբ ցանկանում եք, դրա կանոնավոր օգտագործումըն կօգնի ազատվել սակավարյունությունից, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմին էներգիա հաղորդել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը