Բաժիններ՝

«Ես դպրոցում եմ սովորել Հայոց ցեղասպանության մասին». Մարգարիտ Բարանկիցե

Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայոց ցեղասպանության մասին սովորել է դպրոցում: Այս մասին նա խոստովանել է երեկ արարողության ավարտին անցկացված ասուլիսի ընթացքում:

«Ես Հայոց ցեղասպանության մասին դպրոցում եմ սովորել և Աստվածաշնչի միջոցով եմ հասկացել այն: Այս մարդիկ (խմբ.- ի նկատի ունի հայերին) կառուցում են իրենց հայրենիքը: Զարմացած եմ, թե ինչ տեսակի հայրենասիրական զգացմունքներ կան այստեղ: Ես մտածեցի, որ պետք է այստեղ վերադառնամ: Եթե նույնիսկ չունենամ հնարավորություն վերադառնալու, քանի որ 60-ամյակս եմ նշում, այն երեխաները, որոնց ես կրթում եմ, կվերադառնան: Շնորհակալություն եմ հայտնում հայերին մեզ սովորեցնելու կանգուն մնալ և երբեք չթուլանալ»,- նշեց Մարգարիտ Բարանկիցեն:

Նա իր ելույթի ընթացքում իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ` շեշտելով, որ հայ ազգն իրական ազգ է` իրական արժեքներով:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: Բարանկիցեն մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում: Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար: Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։ Մրցանակի դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930