Բաժիններ՝

Կասպից ծովում ռուսական լցանավում ծագած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել

Կասպից ծովում գտնվող լցանավում առաջացած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ-ի Հարավային շրջանային կենտրոնի մամուլի ծառայությանը:

Մամուլի ծառայության աշխատակցի խոսքով՝ զոհվել է մեխանիկը: Անձնակազմի մյուս 10 անդամները տարհանվել են ու տեղափոխվելու են Աստրախան:

Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե Կասպից ծովում այրվում է ռուսական լցանավ, որը գտնվում էր Թուրքմենստանի տարածքային ջրերում:
Interfax-ի տեղեկություններով՝ լցանավը փորձում են հանգցնել ադրբեջանական նավերը: Այնուհետ գործակալությանը ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ նավի հրդեհը հանգցնելը նպատակահարմար չէ: Որոշումը համաձայնեցվել է նավի սեփականատիրոջ հետ:

TASS-ի տեղեկություններով՝ նավն այրվելուց հետո սուզվելու է ջրի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս