«Մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի». Լավրովի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լավրովը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Լավրովը շրջայց կատարեց թանգարան-ինտիտուտում` պատվո հյուրերի հուշամատյանում թողնելով հետևյակ գրառումը.

«Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»: Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրեց 2007թ. իր տնկած եղևնին:

Foreign Minister of Russia Sergey Lavrov pays a visit to the Armenian Genocide memorial complex

Կարդացեք նաև

Foreign Minister of Russia Sergey Lavrov pays a visit to the Armenian Genocide memorial complex

Foreign Minister of Russia Sergey Lavrov pays a visit to the Armenian Genocide memorial complex

Տեսանյութեր

Լրահոս