Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը խորհրդարանում ցուցադրել է Ցեղասպանությանը զոհ դարձած հայ պատգամավորների լուսանկարները

Երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իր ելույթի ժամանակ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) հայազգի պատգամավոր Կարո (Գարո) Փայլանը, նախ՝ ներկաներին ողջունել է հայերեն, ապա, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ցուցադրել է Ցեղասպանությանը զոհ դարձած օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Գեղամ Տեր-Կարապետյանի, Պետրոս Հալաջյանի, Հովհաննես Սերենկյուլյանի, Օնիկ Դերձակյանի, Համբարձում Բոյաջյանի, Վահան Փափազյանի, Հակոբ Պապիկյանի, Գարեգին Բաստրմաջյանի, Հակոբ Բոյաջյանի մեծադիր լուսանկարները։

CgkuEj7WYAENrxy

Հայ պատգամավորը պահանջել է ստեղծել հանձնաժողով և քննել հայ պատգամավորների ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել՝ ըստ արժանվույն: Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին համեմատել է Հիտլերի հետ:

13062229_990503024372947_561266380833468111_n

Կարդացեք նաև

Փալյանը Twitter-ի իր միկրոբլոգում նաև գրառում է կատարել, թե 101 տարի անց հայ պատգամավորները կրկին վերադարձան խորհրդարան։

944906_990503131039603_4365146541149480048_n

Փայլանն իր ելույթն ավարտել է էմոցիոնալ «Աստված իրենց հոգին լուսավորե» խոսքերով։ Նրա ելույթին հաջորդել են ծափահարություններ:

CgfGF-JWQAApGi_

https://www.youtube.com/watch?v=vRTWnH-Ysbo

Տեսանյութեր

Լրահոս