Բաժիններ՝

Լագարդը, դի Կապրիոն և Ցուկերբերգը գլխավորել են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը. Time

Քրիստին Լագարդը, Լեոնարդո դի Կապրիոն, Մարկ Ցուկերբերգը եւ նրա տիկինը՝ Պրիսցիլա Չանը, գլխավորել են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը, որը կազմվում է ամերիկյան Time հանդեսի խմբագրության կողմից:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը ցուցակը գլխավորել է «առաջնորդներ» կատեգորիայում, դերասան Լեոնարդո դի Կապրիոն՝ «կուռքեր», Մարկ Ցուկերբերգը եւ Պրիսցիլա Չանը՝ «տիտաններ» կատեգորիայում:

Time-ն առաջին անգամ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակել է 1999 թվականին: Ինչպես պարզաբանում են հանդեսի ներկայացուցիչները, ցուցակում, որպես կանոն, տեղ են գտնում այն մարդիկ, որոնց գործունեությունն առավել մեծ չափով է ներգործում աշխարհի իրադրության վրա:

Դրանում կարող են ընդգրկվել նաեւ տարբեր կազմակերպություններ, միավորումներ եւ հավաքական կերպարներ:

Ընդսմին, ինչպես նշվում է, խմբագրության ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել ընթերցողներից կարծիքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930