
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատիրոջ եղբայրը ցանկանում է գնել «Լիվերպուլը»

Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարող շեյխ Խալիֆան ցանկանում է գնել «Լիվերպուլը»: Լեգենդար անգլիական ակումբի համար, որն ըստ արժեքի ութերորդն է աշխարհում, շեյխը պատրաստ է վճարել 880 մլն եվրո: Տվյալ պահին տեղի են ունենում խորհրդատվություններ` հնարավոր գործարքի կապակցությամբ: Հիմա «Լիվերպուլը» պատկանում է ամերիկյան Fenway Sports Group կոնսորցիումին:
Նշենք, որ շեյխ Խալիֆան հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրի եղբայրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը