
Մոուրինիոն հույս ունի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ «ՊՍԺ»-ն հանդիսանում է պահեստային տարբերակ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս ունի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը` նույնիսկ «ՊՍԺ»-ից առաջարկություն ստանալու դեպքում:
Պորտուգալացին այլ ակումբներից ստացած առաջարկությունները կսկսի քննարկել միայն այն դեպքում, եթե Լուի Վան Գալը շարունակի աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Տվյալ պահին Մոուրինիոյի և անգլիական ակումբի միջև ոչ մի վերջնական համաձայնություն չկա, իսկ մարզիչն ինքը պատրաստ է սպասել մրցաշրջանի ավարտին:
Ժոզե Մոուրինիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» համար ձեռք բերել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Պորտուգալացին մտադիր է նաև ձեռք բերել «Բենֆիկայի» 18-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանշեշին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Ավելի վաղ, Sky Sports-ը հաղորդել էր, որ «ՊՍԺ»-ն արդեն առաջարկություն կատարել է Ժոզե Մոուրինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը