Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Մոնղոլիա

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալկյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Նախապես հայտավորված էր, որ 85 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արթուր Շահինյանը, սակայն վերջինս վնասվածք է ստացել և ստիպված բաց կթողնի նաև Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարերը, մինչ այդ նա չէր մասնակցել նաև Սերբիայի մրցաշարին:

Մրցաշարը կկայանա ապրիլի 23-24-ը Ուլան Բատորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930