
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թոփալովի հետ. Norway chess

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Norway Chess մրցաշարի առաջին տուրում:
Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 46-րդ քայլին:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը:
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։