Բուժեք գաստրիտը. հրաշք բաղադրատոմս
Անառողջ սնունդը և ջուրը, դիսբակտերիոզը, ալկոհոլի չարաշահումը, հակաբորբոքային դեղամիջոցները, ծխելը, սթրեսը, նևրոզը կարող են հանգեցնել գաստրիտի առաջացման:
Այս հիվանդությանը հատուկ են ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումները և սաստիկ ցավերը, հաճախակի սրտխառնոցները, ախորժակի կորուստը, ուժերի կորուստը:
Կարտոֆիլի հյութն օգնում է գաստրիտի ժամանակ: Հիվանդության սրման ժամանակ կարտոֆիլի հյութն արագ հանում է ցավն ու բորբոքումները, ակտիվ բաղադրիչները երկարատև բուժիչ ազդեցություն են ունենում:
Կարտոֆիլի հյութը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է դեռ վաղուց: Հյութի բաղադրության մեջ են մտնում պրոտեինները, ամինաթթուները, հանքանյութերը, բջջանյութը և օրգանական թթուները: Դրանք արդյունավետ կերպով վերացնում են այրոցը, ցավը, կարգավորում են աղիների աշխատանքը, լավացնում են ախորժակը և արագացնում են լորձաթաղանթի վերականգնումը:
Քանի որ կարտոֆիլի հյութն իր օգտակար հատկանիշները պահում է քամելուց հետո միայն 10 րոպե, ապա պետք է այն խմել անմիջապես քամելուց հետո:
Գաստրիտը բուժելու համար պետք 10 օրվա ընթացքում, օրական 3 անգամ, ուտելուց 30-40 րոպե առաջ 1ճ/գ կարտոֆիլի հյութ խմել: Ապա 10 օր հանգիստ տվեք և հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին խմեք օրական 2-3 անգամ՝ ավելացելով չափաքանակը 1/4 ճ/գ-1/2 ճ/գ :
Կարտոֆիլի հյութի այս թերապիան խորհուրդ չի տրվում նվազ թթվայնությամբ գաստրիտի, շաքարախտի, ավելորդ քաշի և աղիքային որոշակի խնդիրների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը