Բաժիններ՝

«Թումո»­-ն առաջին անգամ հյուրընկալել է աշխարհում տարածված Կոմիքսների 24-­ժամյա մարաթոնը

Երևանում ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնն ապրիլի 16-­ին և 17­-ին առաջին անգամ հյուրընկալել է աշխարհում մեծ տարածում ունեցող Կոմիքսների 24­-ժամյա մարաթոնը: 1

Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին տեղեկացրին «Թումո»-­ից՝ հավելելով. «Միջոցառման մասնակիցները՝ 100-­ից ավելի նկարիչներ ու կոմիքսների սիրահարներ ընդունեցին մարաթոնի մարտահրավերը, և նրանցից ամենադիմացկունները անցկացրեցին 24 ժամ «Թումո»-­ում և ստեղծեցին 24 էջից բաղկացած կոմիքսներ: Կոմիքսների թեման էր Արցախի խաղաղությունը, և բոլոր մասնակիցները իրենց աշխատանքները նվիրեցին այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին: Վերջնական արդյունքները հասանելի կլինեն հանրությանը երկու օրից՝ http://www.24hcomics.com/ կայքում: 2

24 Hour Comics Marathon­-ի միտքը սկսվել է երկու ընկերների մարտահրավերից: 1990-­ին Սքոթ ՄաքՔլաուդը ու Սթիվ Բիսեթը նկարեցին առաջին 24-­ժամի-­24-­էջանոց կոմիքսները: Դրանից հետո նույն ֆորմատի հարյուրավոր մարաթոններ անցկացվել են ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանում այն չորրորդն է, իսկ «Թումո»­ում առաջինը: Միջոցառումը «Թումո»­ի և «Բադաբադա» ամսագրի համագործակցության արդյունքն է»: 4 5 6 7 8 10 11 12 13 14 15 16

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս