Բաժիններ՝

Ռոնալդուն չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Պորտուգալացին կբավարարվի Եվրոպայի առաջնությունով:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Ռոնալդուն հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Օլիմպիական խաղերին, որի ժամանակ յուրաքանչյուր թիմում կարող է խաղալ 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստ: Այսպիսով, «սերուցքայինների» հարձակվողն ամռանը ելույթ կունենա միայն Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի Ֆրանսիայում՝ հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:

Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարը կկայանա օգոստոսի 4-ից մինչև 20-ը:

Օլիմպիական խաղերում Պորտուգալիայի հավաքականին, որպես մրցակիցներ, բաժին են հասել Հոնդուրասի, Ալժիրի և Արգենտինայի հավաքականները:

Կարդացեք նաև

Ռոնալդուն միայն մեկ անգամ է մասնակցել Օլիմպիական խաղերին` 2004թ.: Այդ ժամանակ պորտուգալացիները չկարողացան դուրս գալ խմբային փուլից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930