Բաժիններ՝

WSJ-ն հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նախապատրաստած «Պլան Բ-ի» մասին

Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը մանրամասներ է իմացել «Պլան Բ»-ի մասին, որը մշակվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ու Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից: Այն գործադրվելու է այն ժամանակ, եթե Սիրիայում զինադադարը խափանվի:

Մասնավորապես, ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, դաշնակիցները մտադիր են հզոր սպառազինություններ մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ընդդիմությանը, որը թույլ կտա հարվածներ հասցնել ավիացիային և հակառակորդի հրետանուն:

Ընդ որում՝ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ զենքը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը:

Հիշեցնենք, որ Սիրիայում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի 250 տեղի համար պայքարելու է 3,5 հազար թեկնածու: Ընդդիմադիր քաղաքական գործիչների մեծ մասը ընտրությունները բոյկոտում է:

Առաջին անգամ Սիրիայում զինադադարի խափանման պարագայում հավելյալ պլանի մասին The Wall Street Journal-ը հայտնել էր փեոտրվարի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս