«Մոսկվան Երևանին և Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը». Ռոգոզին

ՌԴ փոխվարչապեռ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում թե Երեւանին, թե Բաքվին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը:

«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ապրիլի 11-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռոգոզինը:

Միաժամանակ նա ընդգծել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից որևէ մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930