Բաժիններ՝

Շանհայում անվճար կվիրահատեն միմյանց շփոթող նորապսակ երկվորյակներին

Չինաստանի բնակիչներ եղբայրներ Չժաո Սինը եւ Չժաո Սյուանը եւ նրանց կանայք՝ Յուն Ֆեյը եւ Յուն Յանը, պլանավորել են արտաքինը փոխելու պլաստիկ վիրահատություններ, որոնք կօգնեն ամուսիններին չշփոթելու նրանց երկվորյակների հետ: Ինչպես հաղորդում է The Sunday Times-ը, վիրահատությունները տեղի կունենան Շանհայի հոսպիտալներից մեկում:

Ըստ կայքի՝ Չժաո եղբայրները նման են ոչ միայն դիմագծերով, նրանք ունեն նույն ձայնն ու դիմախաղ, ինչպես Յուն քույրերը:

«Երբ նույնական երկվորյակներն սկսեցին հանդիպել նույնական քույրերի հետ, նրանց միմյանց հետ շփոթելու լուրջ վտանգ առաջացավ: Մի քանի նման դեպքերից հետո զույգերը գտան լուծումը՝ պլաստիկ վիրահատություն»,- պարզաբանում է թերթը:

Ամուսինների ընտանիքները ծնունդով հարեւան գյուղերից են, որոնք գտնվում են Չինաստանի Շանսի հյուսիսային նահանգում:

Պլաստիկ վիրաբույժները մտադիր են ոչ մեծ փոփոխություններ մտցնել երկվորյակների արտաքինում, որոնք թույլ կտան հեշտությամբ տարբերել նրանց: Հրատարակության տեղեկատվությամբ՝ բժիշկները համաձայնել են վիրահատությունները կատարել անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս