«Առավոտյան ժամը 09:00-ն էր, երբ արթանացա հարսիս ձայնից, ով գոռում էր՝ «շուտ արեք, դուրս եկեք, պատերազմ է սկսվել»: Մենք արագ հագնվեցինք, դուրս եկանք տանից ու նկուղ իջանք: Բայց զգում էինք, որ կրակոցները աստիճանաբար մոտենում են: Լսեցի, որ ինչ-որ բան մեզ շատ մոտ պայթեց, գոռացի «աման մեզ սպանում են»: Այդ պահին ես նկուղում պատին հենված նստած էի»,- պատմեց նա:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի իրականացման համար Ադրբեջանը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ ԵԱՀԿ-ին չի տալիս:
Նարեկն այն համեստ հերոսն է, ով տանկերի համար նախատեսված նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռը: Ոտքի վիրավորում է ստացել ուղղաթիռի վայր ընկնելուց այս ու այն կողմ թռած բեկորներից: «Թեթև բան ա, հես ա կգնամ դիրքեր»,- մեղմ ժպիտով ասում էր նա: