«Դա ռուս-թուրքական ավանտյուրան է, որը ջախջախվեց, Ղարաբաղը մնաց մեզ». Ազատ Արշակյան

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա ասուլիսում շնորհավորեց բոլորին հաղթանակի համար. «Շնորհավորում եմ մեծ հաղթանակի կապակցությամբ, համարում եմ, որ մենք հաղթեցինք: «Էխո Մոսկվան» հարցում է անցկացրել Ռուսաստանում, թե ովքեր են շահագրգռված այս պատերազմով, ռուսների երեք տոկոսն ասում է, որ՝ հայերը, մնացածը՝ հավասար չափով՝ ռուսները և թուրքերը, 49 տոկոսը` ռուսները, 25-ական տոկոսներ՝ Ադրբեջանը և Թուրքիան, սա վիճակագրությունն է, որ կա»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի ծագմանը՝ Ա. Արշակյանը նշեց, որ սա ռուս-թուրքական դաշինքի հետևանքն է. «Այսինքն՝ այս մի շաբաթվա մեջ այդ դաշինքը մի փորձ էլ արեց՝ մեր ժողովրդից խլել Ղարաբաղը, ու տապալեց, չհաջողեց, նրանք պարտվեցին: Դա ռուս-թուրքական ավանտյուրան է, որը ջախջախվեց, Ղարաբաղը մնաց մեզ, սա հերթական փորձն էր՝ Ղարաբաղը մեզանից խլելու, չստացվեց: Բանակցությունները կշարունակվեն, որևէ տարբերակով դա կձգձգվի, մինչև որ փուլ առ փուլ չեղյալ չհայտարարվի այդ դաշինքը: Բանակցությունները կշարունակվեն, ու մենք սպիտակ քարերով ենք խաղալու, մենք հաղթող ենք, մենք թելադրող ենք»:

Ա. Արշակյանի խոսքով՝ Շավարշ Քոչարյանին համարում են դիվանագիտության սիմվոլ, բայց ըստ նրա՝ նա հարմարվողականության սիմվոլ է. «Մեր դիվանագիտությունը համակարգ է, ու դիվանագիտական հաղթանակ ենք մենք տարել»:

Գ. Եղիազարյանն էլ անդրադառնալով ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրին, ինչի մասին խոսում էր Ա. Արշակյանը, նշեց, որ դա Կենտրոնական կոմիտեի որոշումն էր, որը ստորագրեցին մոտ 116 հոգի, որից 114-ը հրեա էր:

«Եթե Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում չասեր՝ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, նման բան չէր լինի»,- ասաց նա:

Գ. Եղիազարյանի համար զարմանալի է, որ Ա. Արշակյանն ամբողջ մեղավորությունը գցում է Շ. Քոչարյանի վրա՝ առանց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին անդրադառնալու. «Խեղճ ու կրակը Շավարշն է՞ր, որ քարը խփենք գլխին»: Ի պատասխան՝ Ա. Արշակյանն ասաց, որ «հայ դիվանագիտությունը հաղթել է, Նալբանդյանը հաղթել է»:

«Դու խոսա Նալբանդյանից, որը այս ամեն ինչը բերել է սրան»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը: Ա. Արշակյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե մենք բոլորս ենք մեղավոր, որ իրավիճակը հասել է սրան:

Գ. Եղիազարյանի համար, այնուամենայնիվ, անհասկանալի էր, թե ինչու է Ա. Արշակյանը մեղադրում Շավարշ Քոչարյանին՝ «երկրորդական, երրորդական» մարդու՝ արտգործնախարարին մեղադրելու փոխարեն:

 

Տեսանյութեր

Լրահոս