Բաժիններ՝

«Թույլ չենք տա բանակցություններ վարել Նեյմարի հետ. նա կմնա «Բարսելոնայում»». Պեպ Մարիա Բարտոմեու

«Բարսելոնայի» ղեկավարությունը` ի դեմս ակումբի նախագահ Պեպ Մարիա Բարտոմեուի, հերթական անգամ հասկացրել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում տրանսֆերի հանել Նեյմարին: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին մտադիր է գնել «ՊՍԺ»-ն, քանի որ չի բացառվում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռացումն ակումբից:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանա հիմա բանակցություններ վարել Նեյմարի հետ, ապա մենք նրան դա թույլ չենք տա: Նեյմարը կշարունակի խաղալ «Բարսելոնայում»»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում AS-ը:

Կատալոնական ակումբի և Նեյմարի հոր հաճախակի հանդիպումների վերաբերյալ Բարտոմեուն ասել է.

«Մենք հանդիպում ենք Նեյմարի հոր հետ, քանի որ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի ֆուտբոլիստների նկատմամբ: Սրանք հանդիպումներ են, որոնք կապ ունեն մարքետինգի և սելեկցիոն աշխատանքի հետ: Նեյմարի հայրը օգնում է մեզ գտնել տաղադավոր ֆուտբոլիստներ Բրազիլիայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930