Ադրբեջանական 5 տանկեր շրջափակման մեջ են հայտնվել. Интефакс

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որի կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:

«ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների արդյունքում Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկեր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- հաղորդել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ լարվածությունը պահպանվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով:

«Ղարաբաղի բանակի ստորաբաժանումները իրականացնում են մի շարք միջոցառումներ` Ջաբրայիլի շրջանում ադրբեջանական ուժերի կողմից գրավված մի շարք դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշել է աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս