
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղի վիճակը

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Անկարան իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլիին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել ստեղծված իրավիճակը: Թուրքական կողմն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին»,- հայտարարել է Վագիֆ Դյարգախլին: