Թութանհամոնի գերեզմանը 2016 թվականի ապրիլին կրկին կստուգեն
Եգիպտոսում Թութանհամոնի գերեզմանը 2016 թվականի ապրիլին կրկին կստուգեն: Այսպիսի որոշում են կայացրել հնագետները: Նրանք հույս ունեն, որ կգտնեն ապացույցներ, որոնք կհաստատեն գերեզմանի պատերի ներսում գաղտնի սենյակների առկայության հանգամանքը:
Հնությունների գործերով զբաղվող նախարարությունը պարզաբանել է, որ որոնողական աշխատանքների ժամանակ օգտագործվելու են հատուկ նոր տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել տարածքը: Արդյունքում գիտնականները կորոշեն` բացե՞լ գերեզմանը, թե՞ ոչ:
Ավելի վաղ հետազոտողները հայտարարել էին, որ գերեզմանոցում կա երկու դուռ. այս մասին հաղորդել է «Россия 24»-ը: Գիտնականները կարծում են, որ դրանց ետևում, հնարավոր է՝ պահվում է Թութանհամոնի հավանական խորթ մոր` Նեֆերտիտի թագուհու սարկոֆագը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը