 
                        «Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը» կոտրել է Ադրբեջանի կառավարության կայքը
 
                                    «Վնասված կայքեր չկան, առնվազն ես տեղյակ չեմ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ինչ-որ կայքեր՝ լրատվական, ինչպես նաև պաշտոնական՝ ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ ՊԲ կայքերը, շատ ծանրաբեռնված են աշխատում, բայց սա հարձակո՞ւմ է, թե՞ պարզապես այցելությունների կտրուկ աճ, դժվար է ասել. «Ավելի շատ ենթադրում եմ, որ սա այցելությունների պատճառով է, որովհետև այցելուների աննախադեպ քանակի հոսք կա՝ և՛ Հայաստանում է կտրուկ աճել, և՛ դրսից, դրա համար կայքերը պարզապես չեն դիմանում դրան: Առնվազն, երևացող հարձակում չկա: Այնպես որ, ավելի շատ ենթադրում եմ, որ ծանրաբեռնվածություն կա: Հակառակը՝ հայկական մի խումբ կա՝ «Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը», հենց նոր Ադրբեջանի կառավարության կայքն է «պառկացրել»»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        