Երեկ զոհված զինվորը Գյումրիից էր
tsayg.am-ը գրում է. Ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողը գյումրեցի է: 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Նա ընտանքի կրտսեր զավակն էր: Մեծ եղբայրը մեկնել էր ատագնա աշխատանքի:
Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում:
Վլադիմիր Հակոբյանի դին հայրենի քաղաք կտեղափոխվի երեկոյան:
https://www.youtube.com/watch?v=OdwB1R9IEX4#t=74