Բաժիններ՝

«Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը». ՀԱՊԿ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

«Մասնավորապես, նա խոսակցություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- Интерфаксу-АВН-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ չհաղորդելով բանակցությունների մանրամասները:

Ավելի վաղ Զայնետդինովը հայտնել էր գործակալությանը, թե Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը:

Վերջինս ընդգծել է, որ Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: «Պաշտպանության նախարարությունից ստացել ենք ողջ տեղեկությունը տեղի ունեցած զինված բախումների մասին: Գտնում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասել է Զայնետդինովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930