Սպասվում է բուք, ձյան առատ տեղումներ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում: Ապրիլի 4-ի ցերեկը, ապրիլի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.00C