Բաժիններ՝

Ոչ մի դեպքում ներս չբերել ադրբեջանական տեղեկատվությունը. ադրբեջանական կողմից սկսվում է կտրուկ տեղեկատվական ակտիվացում

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական մամուլը նոկաուտից հետո սկսել է ուշքի գալ։ Մինչեւ այս պահը այնտեղից համարյա ձայն դուրս չէր գալիս։ Ու հայկական կողմը տեղեկատվական դաշտում միակողմանի բոլոր հոսքերը, փաստացի, կառավարում է։ Սկսած պաշտոնական տեղեկատվությունից, մամուլով, վերջացրած հասարակ օգտատերերով սոցցանցերում։ Բայց հիմա ադրբեջանական կողմից սկսվում է կտրուկ տեղեկատվական ակտիվացում։ Ու այս պարագայում մի կարեւոր բան կա․ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չբերել ներս ադրբեջանական տեղեկատվությունը։ Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցների կողմից եւ տարածում են միայն խմբագրված նյութեր։ Դրա համար իրենց պետք չէ մեջբերել, տարածել։ Քանի որ այս պահից դրանք հանդիսանում են թշնամու քարոզչամեքենայի մի մաս։ Ոչ ավել, ոչ պակաս»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930