Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի հետ, հայտնում է LifeNews-ը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել երկու երկրների արտգործնախարարներին ազդել իրավիճակի վրա, որպեսզի դադարեցվի բռնությունը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եկող շաբաթ Վիեննայում կանցկացնի իր հերթական նիստը, որտեղ կքննարկվի ԼՂ հակամարտության իրավիճակի սրումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930