
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ սկսել է խորհրդակցություններ Ղարաբաղի հարցով

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անհապաղ հրաժարվել բռնություններից: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ հրաժարվել որևիցե տեսակի բռնությունից»,- ասել է նա` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը:
Նա նաև հայտնել է, որ «Ռուսաստանը ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ խորհրդատվությունների»:
«Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եկող շաբաթ Վիեննայում կանցկացնի իր հերթական նիստը, որտեղ կքննարկվի ԼՂ հակամարտության իրավիճակի սրումը: