Հայաստանի ԱԳՆ-ն Էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում 210 երկրների շարքում 52-րդն է

Էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կատարած արդյունավետ աշխատանքների շնորհիվ 210 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը: Digital Diplomacy-ն հրապարակել է 2016 թվականի վարկանիշը, որում ներառված երկրների արտգործնախարարությունների շարքում է նաև Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որը զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը:

Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Իրանը` 112-րդ, Ադրբեջանը` 75-րդ, իսկ Թուրքիան` 25-րդ: Ցուցակի առաջատարներն են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Տեսանյութեր

Լրահոս