«Միջազգային հանրության արձագանքը պետք է լինի սուր և հասցեագրված». Կարեն Բեքարյան
«Ամեն անգամ նման միջազգային միջոցառումների շրջանակներում տեղի է ունենում այն, ինչ տեսնում եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին:
Նրա խոսքով՝ սա ոչ առաջին և ոչ էլ երկրորդ դեպքն է. «Ուրիշ բան, որ ծավալներն ավելի մեծ են, քան արվում էր սովորաբար: Այստեղ նոր բան՝ ավելացնելու, գումարելու, չունեմ: Սա Ալիևի ձեռագիրն է, որևէ մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել»:
Ըստ Կ. Բեքարյանի՝ միջազգային հանրության արձագանքը պետք է լինի սուր և հասցեագրված. «Վաղուց ժամանակն է, որ դա միայն խոսք չլինի, այլ նախատեսի ինչ-որ գործողություններ»:
Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ պետք է լինեն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ՝ տարաբնույթ. «Այսինքն՝ այն կողմը պետք է հասկանա, որ այս պահվածքը պետք է պատժվի»: