Թո՛ղ տեղափոխեն Բարդա քաղաքի խաղաղ բնակչությանը. ազատամարտիկ

Այսօր վաղ առավոտից Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներև երիտասարդներ՝ ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱԱՄ վարչության աշխատակից Ալվարո Շեկյանը տեղեկացրել է, որ արդեն հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ են գրանցվել հենց հիմա առաջնագիծ մեկնելու համար: «Մենք բոլորս կազմ-պատրաստ սպասում ենք ԼՂՀ ՊԲ հրամանատարության կոչին և անհրաժեշտության դեպքում անհապաղ կմեկնենք առաջնագիծ:

Իմ կարծիքով թշնամական հերթական ագրեսիան է մեր դեմ: Սակայն այժմ ոչինչ նրանց չի կարող փրկել մեզանից: Չեմ հասկանում քանի անգամ պիտի պարտվեն, որպեսզի վերջապես հասկանան, որ իրենք թույլ են, կռվող չեն և չեն կարող մեզ հաղթել:

Վստահաբար եմ ասում, երբ անհրաժեշտություն առաջանա և մենք մասնակցենք ռազմագործողություններին, նրանք հենց այդ պահից թող տեղափոխեն Բարդա քաղաքի խաղաղ բնակչությանը»,- ասել է ազատամարտիկը:

Տեսանյութեր

Լրահոս