
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են Ղարաբաղում իրավիճակի սրման մասին. BBC-ի ռուսական ծառայություն

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մասնավորապես, թե Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ հայկական զինված ուժերը հակահարձակման են անցել ԼՂ հակամարտության գոտու երկայնքով:
Հաղորդվում է երկու կողմերի շրջանում զոհերի մասին: