
Արյան կարմիր գնդիկները վերականգնող հյութ

Սակավարյունությունը կարող է որոշակի լուրջ առողջական խնդիրների նախանշան լինել: Այնպես որ, նախևառաջ, անհրաժեշտ է ստուգել արյունն ու հասկանալ, թե որն է սակավարյունության պատճառը:
Սակավարյունությունը, սովորաբար, ի հայտ է գալիս օրգանիզմի սխալ աշխատանքի հետևանքով, որը հնարավոր է վերականգնել բժշկական միջոցներով:
Այնուամենայնիվ, եթե երկաթի, վիտամին B12-ի կամ ֆոլաթթուների պակաս ունեք, հավանաբար արյան կարմիր գնդիկների քանակն էլ է նվազել, այս դեպքում դրանք չեն կարողանում մարմնի մյուս մասերին թթվածին հասցնել: Նման դեպքերում ընկնում է նաև հեմոգլոբինը, ինչը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել:
Այդ իսկ պատճառով, naturalmedicinebox կայքը ներկայացնում է բնական հյութ, որը կօգնի վերականգնել արյան մեջ կարմիր գնդիկների քանակը:
Հյութը, որի մասին խոսելու ենք, անհրաժեշտ է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, տարեկան 2 անգամ՝ 15-20 օր:
Բաղադրություն
- 1 կգ բազուկ
- Կես կգ գազար
- Մեկ կիտրոնի հյութ
- 2-3 նարինջ
- 2 թթու խնձոր
- 500 գ մեղր
Բազուկը, խնձորն ու գազարը մանր կտրատեք և լցրեք բլենդերի մեջ: Քամեք կիտրոնի հյութն ու նարինջը, ավելացրեք խառնուրդին: Վերջում ավելացրեք մեղրը: Լավ խառնեք, մինչև մեղրը լուծվի:
Ստացված լուծույթը տեղափոխեք ապակե տարայի մեջ: Ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ, 100մլ-ի չափով խմեք այս օշարակից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը