Բաժիններ՝

Մեղրին ու Ագարակն իրանական գազ կսպառեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց, որ իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև 2011թ. կնքված համաձայնագրով, որով նախատեսվում էր, որ իրանական կողմը 2 մլն դոլարի դրամաշնորհ է ներկայացնում Հայաստանին՝ սահմանամերձ համայնքներում գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով:

Նա նշեց նաև, որ Հայռուզգազարդի և էներգետիկայի նախարարության միջև դեռևս 2013թ. կնքված է պայմանագիր, որով Հայռուսգազարդը պետք է իրականացներ վերահսկողոթյունը մասնագիտական առումով: Կառավարության նիստի ավարտից հետո Լևոն Յոլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսքը ռոսական գազի մասին չէ. «Պարզապես «Հայռուսգազարդը» միակ կազմակերությունն է, որ հայկական կողմից կարող է վերահսկել տեխնիկական կատարման մակարդակը: Սա է խնդիրը»: Գազը ստացվելու է Իրանից: Հարցին, թե որքան է լինելու իրանական գազի գինը այդ երկու համայնքների համար, նախարարը պատասխանեց, որ երկու համայքնի համար գազի բաշխիչ ցանցի կառուցում է իրականացվում: Դիտարկմանը, որ գինը կարող է թանկ լինել, նախարարը պատսխանեց, որ եթե թանկ լինի, բնակիչն ինքը կարող է որոշում կայացնել. «Մինչև հիմա առանց գազի ի՞նչ է անում: Ինքը կարող է որոշում կայացնել՝ սպառե՞լ այդ գազը, օգտագործե՞լ, թե” ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս