Առաջատար էներգակիրները՝ ըստ Forbes-ի

«Գազպրոմը» եւ «Ռոսնեֆտը» գլխավորել են ամերիկյան Forbes հանդեսի կազմած վարկանիշը, որում տեղ են գտել արդյունահանման ծավալով աշխարհի նավթի-գազի հանրային 25 խոշորագույն ընկերությունները:

Ըստ Forbes-ի՝ առաջին հորիզոնականը գրաված «Գազպրոմը» «էներգակիրների խոշորագույն արտադրողն է, որի բաժնետոմսերը գտնվում են ազատ շրջանառության մեջ, դրա օրական արդյունահանման ծավալը կազմում է 8,38 մլն բարել նավթային համարժեք, ընկերությանը բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային արդյունահանման մոտավորապես 13 տոկոսը»:

«Գազպրոմն» ավելի շատ գազ է արդյունահանում, քան ցանկացած պետություն, բացառությամբ ԱՄՆ-ի»,- ընդգծում են վարկանիշի կազմողները: Հանդեսն ընկերության կապիտալիզացիան գնահատում է 84,3 մլրդ դոլար, ինչպես նաեւ նշում է, որ դրա վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը 54-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել ազդդեցիկ մարդկանց Forbes-ի վարկանիշում:

Ցուցակի երկրորդ տեղում «Ռոսնևֆտն» է: Նրա օրական արդյունահանումը, ինչպես նշում է հրատարակությունը, կազմում Է 5,07 մլն բարել նավթային համարժեք, իսկ կապիտալիզացիան 72,5 մլրդ դոլար է: Ընկերությանը բաժին Է ընկնում Ռուսաստանում նավթի արդյունահանման մոտավորապես 40 տոկոսը:

Երրորդ դիրքում ամերիկյան ExxonMobil-ն է՝ 4,10 մլն բարել նավթային համարժեք օրական արդյունահանմամբ: Նրա կապիտալիզացիան գնահատվում է 390 մլրդ դոլար, ինչն ավելի մեծ է, քան վարկանիշում ներկայացված 25 ընկերություններից որեւէ մեկինը:

Հեղինակները նաեւ նշել են, որ դրանում առաջին տեղը կարող էր բաժին հասնել Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերությանը, եթե նա լիներ հանրային, այլ ոչ թե պետական:

Forbes-ն արձանագրել է, որ վերջին երկու տարիները չափազանց դժվարին են եղել նավթընկերությունների համար՝ կապված այդ էներգարկրի գնի կտրուկ անկման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս