Խնձորից բաղադրատոմսեր՝ սակավարյունության, փորկապության և այլ խնդիրների դեմ

Ինչպես ասում են` օրական մեկ խնձոր ուտելու դեպքում կարող եք խուսափել բժիշկներից, քանի որ խնձորն ունի մի շարք օգտակար հատկանիշներ և հարուստ է վիամիններով:

healthyfoodteam կայքը ներկայացնում է մի քանի բաղադրատոմսեր, որոնք օգնում են տարատեսակ առողջական խնդիրների դեպքում:

Սակավարյունության դեմ- Ամեն առավոտ դատարկ ստամոքսին կես կիտրոնի հյութով, 1ճ/գ մեղրով և 1թ/գ հոնի հյութով ծածկված մեկ խնձոր կերեք:

Մելամաղձության դեմ – Լոգանք ընդունելիս ջրի մեջ ավելացրեք 5-6 ճ/գ խնձորի քացախ: 15 րոպե այդ ջրում պառկելուց հետո, կիտրոնով և մեղրով թարմ խնձորի հյութ խմեք:

Կարդացեք նաև

Փորկապության դեմ- Փորկապությունից ազատվելու համար անհրաժեշտ է եփած խնձորով ուտելիքներ ուտել:

Քրտնարտադրության համար- Կտրեք խնձորներն ու եփեք ջրի մեջ այնքան, մինչև փափկեն, ավելացրեք մեղր և կիտոնի հյութ, խմեք տաք վիճակում: Այս ըմպելիքը կխթանի քրտնարտադրությունը, որը հրաշալի է մրսածության և հարբուխի ժամանակ:

Խնձորի խյուս- Այս համեղ խյուսը լավացնում է քունն ու բուժում է արյան հետ կապված խնդիրները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս